jkjhkjhkj

10-04-2025 13:11 700

Կառավարության՝ ապրիլի 10-ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ հանձնարարական է տվել ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանին՝ պարզելու, թե քանի մարդ և քանի ընտանիք կա, որ, օրինակ, 30 տարի փարոսի շահառու է:

«Պատկերացնո՞ւմ եք՝ մարդ 30 տարի փարոսի շահառու է: Սա գիտե՞ք՝ ինչ է: Սա կատարյալ անհարգալից վերաբերմունք է այդ մարդու նկատմամբ: Պատկերացնո՞ւմ եք՝ մարդը 30 տարի անապահովության նպաստ է ստանում, մենք էլ համարում ենք, որ իրեն լավություն ենք անում, որ 30 տարի անապահովության նպաստ ենք տալիս: Մենք դրանով իրենց սերնդեսերունդ դարձնում ենք աղքատ, մտցնում ենք արյան մեջ այդ աղքատությունը»,- ասաց նա:

Վարչապետը մտահոգություն հայտնեց նաև հանրության, քաղաքական ինստիտուտների շրջանում այս կամ այն թեմայի մասով գիտելիքի պակասից, և այս համատեքստում նկատեց, որ այն, ինչ ասաց իր ելույթի շրջանակում, մի բանի մասին է վկայում:

«Ինչ ասացի, գիտե՞ք՝ ինչ է նշանակում, որ ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում, որովհետև եթե մենք սովորեինք իրար հետ, ե՛ս սովորեի, 7 տարի չէ, լա՛վ, 6 տարի առաջ այս ելույթն այս նույն ձևով նույն տեղում կունենայի:

Այն, որ հիմա եմ խոսում եմ, դա նշանակում է, որ մեկս դպրոցում 7 տարի մնար առաջին դասարանում: Ես 7 տարի մնացել եմ առաջին դասարանում: Այդ մարդիկ ինչի՞ գիտելիքի պակաս ունեն. որովհետև մենք ունենք գիտելիքի պակաս, մենք ենք այդ մարդկանց առաջնորդը, մենք այդ մարդկանց շարունակաբար առաջնորդում ենք դեպի աղքատություն, դեպի տգիտություն»,- ասաց նա:

Այս համատեքստում պետական ինստիտուտները ևս, ըստ Փաշինյանի, մնացել են 0 դասարանում, քանի որ «գիտելիքի պակաս ունեն»:

The material is copyrighted and protected by law

Often read materials