jkjhkjhkj

23-02-2023 16:35 1238

Նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 23-ին ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Սամեհ Վահբայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, ինչպես նաև նախարարի տեղակալներ Անի Իսպիրյանն ու Արման Խոջոյանը։

Վահան Քերոբյանը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ ծավալած արդյունավետ համագործակցությունը և վերահաստատել կառավարության պատրաստակամությունը ընդլայնել համագործակցության շրջանակները:

Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում ներդրումային նոր ծրագրերի ֆինանսավորման հնարավորությանը, Կանաչ տաքսոնոմիայի մշակմանը, «Կանաչ Հայաստան» հարթակի շրջանակում իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։

The material is copyrighted and protected by law

Often read materials