Դատախազը 2025 թվականի հունվարի 10-ին իրավասու դատարան է հանձնել Երևան քաղաքի Աբովյան-Արամի-Նալբանդյան փողոցներին հարող տարածքում գտնվող անշարժ գույքերի սեփականատերերից 666 միլիոն 765 հազար դրամի անշարժ գույք և դրամական միջոցներ հափշտակած՝ կառուցապատող ընկերության տնօրեն Ա.Կ.-ի և անշարժ գույքի գնահատում իրականացնող ընկերության տնօրեն Հ.Ա.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:
☑️Հիշեցնենք, որ 2001 թվականի հուլիսի 16-ին Կառավարության որոշմամբ հաստատվել էր Երևանի Հյուսիսային պողոտայի հատվածում գտնվող` պետության կարիքների համար անշարժ գույքերի օտարման գոտին` 82 հազար 700 քմ մակերեսով:
📌Մեղադրյալ Ա.Կ.-ի կողմից 666 միլիոն 765 հազար դրամը վճարվել է Քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին՝ որպես տուժողներին հանցագործությամբ պատճառված վնասի վերականգնում:
The material is copyrighted and protected by law



