‼️ Զեղծարարության նոր դեպքեր
🔍 Իրավիճակ. դու ունես հայտարարություն list.am-ում, և հանկարծ քեզ էլ․ փոստով կամ Viber-ով ուղարկում են նման նամակ․ «Ձեր հայտարարությունը հաջողությամբ ավելացվել է list.am կայքում։ Խաբեությունից զերծ մնալու համար անհրաժեշտ է նշել Ձեր հեռախոսահամարը և SMS-ով կամ Viber-ին ստացած կոդը։ Եթե չներկայացնեք, հայտարարությունը կհեռացվի»։
Նրանք կամ արդեն ունեն քո համարը, կամ փորձում են իմանալ և մուտք գործել քո Telcell Wallet, նրանց պակասում է միայն PIN կոդը, որը ուղարկվել է քո համարին կամ Viber-ին։
Ի՞նչ անել։ Ոչինչ, պարզապես մի պատասխանիր ❌
📢 Զգույշ եղիր, հավելվածիդ կոդերը ոչ մի պատրվակով ոչ մեկին մի տրամադրիր։
.
.
․
«Թել-Սել» ԲԲԸ վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
www.telcell.am | 060272225
The material is copyrighted and protected by law



