jkjhkjhkj

03-04-2025 10:50 727
ՊԵԿ-ը բացահայտել է ստվերային շրջանառության նոր դեպք. պետական բյուջե չի վճարվել շուրջ 8.2 մլրդ դրամի հարկ:
Ընկերությունն իրեն պատկանող առևտրի սրահներում չի տրամադրել ՀԴՄ կտրոններ, դուրս չի գրել համապատասխան հաշվարկային փաստաթղթեր, ինչի արդյունքում, թերհայտարարագրելով իրացման իրական շրջանառությունը, պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերի հարկեր:
Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա պարզվել է, որ տվյալ ընկերությունը 2014-2024 թվականների ընթացքում թաքցրել է շուրջ 27.5 մլրդ դրամի իրացման շրջանառություն:
ՊԵԿ-ը տնտեսվարող սուբյեկտներին հորդորում է զերծ մնալ հարկային հաշվարկներում կեղծ տվյալներ ներառելու և իրացման շրջանառությունները թերհայտարարագրելու արատավոր երևույթից։

The material is copyrighted and protected by law

Often read materials