
2015–ին Հայաստանի տնտեսության մեջ ԵՏՄ ներդրումները կազմել են 3 մլրդ դոլար։ Այս մասին նոյեմբերի 19-ին՝ Երեւանում Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստում, ասել է ԵՏՀ ինտեգրացիայի զարգացման դեպարտամենտի տնօրենի տեղակալ Սաադաթ Ասսանսեիթովան։
Նրա խոսքով՝ Հայաստանում նկատվում է ներդրումների իրական հոսք։ «Սկսած 2011–ից մինչեւ 2015 թվականը՝ ԵՏՄ երկրներից Հայաստանի տնտեսության մեջ ներդրումները գրեթե 7 անգամ աճել են։ Ընդհանուր առմամբ, 2015–ին ԵՏՄ ներդրումները կազմել են 3 մլրդ դոլար։ Գերակա ոլորտներն են սննդամթերքի, ալկոհոլի, թեթեւ, տեքստիլ արդյունաբերությունը, ենթակառուցվածքները»,– ասել է Սաադաթ Ասսանսեիթովան։
Սկզբնաղբյուրը՝ https://news.am/arm/news/358234.html
The material is copyrighted and protected by law



