jkjhkjhkj

24-11-2016 15:51 1762

112431133192_5.jpg

 

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Զարգացման քաղաքականության չորրորդ վարկ» վարկային համաձայնագրի նախագծին:


ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի փոխանցմամբ` համաձայնագրով բանկը Հայաստանին կտրամադրի $50 մլն՝ արժույթի պարբերաբար փոխարկման հնարավորությամբ:

Վարկի չորրորդ բաղադրիչի միջոցները կուղղվեն ՀՀ կառավարության բարեփոխումների ծրագրին ու հարկաբյուջետային, սոցիալական, շրջակա միջավայրի կայունության խթանմանն ու մրցունակության ամրապնդմանը:

Վարկը տրամադրվում է 25 տարի մարման ժամկետով, որից 14,5 տարին՝ արտոնյալ, մայր գումարի հավասար կիսամյակային վճարումների մարման եղանակով: Վարկի տոկոսադրույքը լողացող է՝ 6-ամսյա Libor + ֆիքսված սպրեդ, պարտավորության վճարը` 0,25%, հաշվարկվում է վարկի չօգտագործված գումարի նկատմամբ:

 

Սկզբնաղբյուրը՝  http://www.banks.am/am/news/newsfeed/12963/

The material is copyrighted and protected by law

For write comment please sign in


Often read materials