Ուսուցիչների կամավոր ատեստավորման դիմումները ընդունվում են մինչև օգոստոսի 9-ը ներառյալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Կամավոր ատեստավորմանը կարող են դիմել և մասնակցել`
1-12-րդ դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչները, այդ թվում՝ դասվարները,
միջին մասնագիտական որակավորում ունեցող ուսուցիչները, որոնք նվազագույնը 60 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում կշարունակեն իրենց մասնագիտական գործունեությունը՝ «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջի համաձայն,
2022 թվականին 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները, որոնք 2023 թվականին ենթակա են վերաատեստավորման,
մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ուսուցիչը,
«Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջներին համապատասխանող և նշված առարկաների մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչ չաշխատող անձը:
The material is copyrighted and protected by law



