jkjhkjhkj

02-10-2023 15:12 695

Արցախից բռնի տեղահանված մեր քույր–եղբայրներին սահմանամերձ գյուղեր ուղղորդելիս կարևոր է նրանց ճիշտ ինֆորմացիա տալ, տեղեկացնել, որ

սահմանամերձ գյուղում ապրող ընտանիքներին հիմա տրվում է 16 000 000 դրամ զրոյից տուն կառուցելու համար։

Սա հույս է ներշնչում, որ ընտանիքը որոշ ժամանակ անց կապրի ոչ թե վարձով կամ ուրիշի տանը, այլ կունենա իր սեփական տունը։

Սահմանում ապրող մարդկանց կոմունալ վճարներն էլ կեսով չափ կատարում է պետությունը։

Այստեղ նաև անասուն պահելու, հողագործությամբ զբաղվելու հնարավորություններ կան, որոնք առաջին փուլում կօգնեն մարդկանց ոտքի կանգնել։

Սիրելի արցախցիներ, ես` որպես սահմանամերձ գյուղում ապրող մարդ, շատ լավ հասկանում եմ ձեր մտահոգությունները սահմանին մոտ ապրելու հետ կապված։ Բայց սահմանը մեր բոլորի շնորհիվ է ամրանում։

Մենք պարտավոր ենք միասնական լինել, իրար օգնելով հաղթահարել էս մեծ դժվարությունը։

Հենց միասնական լինելը, իրար ցավով ապրելը, ապրումակցելը մեզ կօգնի ոտքի կանգնել։

The material is copyrighted and protected by law

Often read materials