ՀՀ բանկային համակարգի 2017թ. զարգացումները ընդհանուր առմամբ արտացոլում են ՀՀ Կենտրոնական բանկի կողմից իրականացվող բարեփոխումները, որոնք սկսվեցին 2014թ. վերջում: Առաջին հերթին նշվածը վերաբերում է ՀՀ տարածքում գործող բանկերի կայունության բարձրացմանն ուղղված օրենսդրական փոփոխություններին, որոնց արդյունքում բանկերի միաձուլումների հետ մեկտեղ էապես բարձրացավ բանկային համակարգի կապիտալացվածության մակարդակը և իրացվելիությունը (Տե՜ս գծ.1, գծ. 2):
Գծապատկերներից երևում է, որ ընթացիկ իրացվելիության ցուցանիշը (իրացվելի ակտիվներ/ցպահանջ պարտավորություններ) ցուցաբերել է հստակ աճի միտում պատմական առավելագույնին հասնելով 2016թ. նոյեմբերին (177%): Ընդհանուր իրացվելիությունը (իրացվելի ակտիվներ/ընդհանուր ակտիվներ) կրկնում է նույն հետագիծը՝ 2 տարում ունենալով 10 տ.կ. աճ և հասնելով 33%:
Հարկ է նշել, որ երկու ցուցանիշներն էլ գտնվում են ՀՀ ԿԲ սահմանված մակարդակից բարձր:
ՀՀ Կենտրոնական բանկի գործողությունների առաջնային նպատակը բանկային համակարգի երկարաժամկետ կայունության ապահովումն էր: 2014թ. բացասական իրադարձությունները (միջազգային շուկաներում նավթի գների անկում, արտարժույթի ներհոսկի կրճատում և, որպես հետևանք, ազգային արժույթի արեզրկում) առաջ քաշեցին մի շարք խնդիրներ, որոնց անտեսումը ապագայում կարող էր ծանր հետևանքների հանգեցնել, ինչը և պատճառ դարձավ այդ ժամանակ ՀՀ ԿԲ կողմից իրականացվելիք բարեփոխումների մեկնարկին: Էական գործոններից կարելի է առանձնացնել բանկերի ակտիվների որակի էական վատթարացումը և չախատող վարկերի տեսակարար կշռի աճը (դեռ 2016թ. վերջում այս ցուցանիշը կազմում էր աննախադեպ 10%), բանկային համակարգի կապիտալացման մակարդակի նվազումը 2011-2015թթ. ընթացքում (2014թ. նորմատիվային ընդհանուր կապիտալ և ռիսկով կշռված ակտիվների hարաբերակցության ցուցանիշը նվազեց մինչև 14% սահմանային 12%-ի պայմաններում), բանկային համակարգի ակտիվների աննախադեպ ցածր աճն (2015թ.` 2,5%) ու վարկային ներդրումների նվազումը (2015թ.՝ -3,1%): ՀՀ ԿԲ կողմից ձեռնարկված քայլերը շտկեցին իրավիճակը, իսկ 2016 թվականն այս առումով կարելի է համարել շրջադարձային: Ընդհանուր առմամբ 2017թ. առաջին կիսամյակը ՀՀ բանկերի համար կարելի բնորոշել որպես դրական, քանի որ այն շարունակում է 2016թ. միտումները: Դիտարկվող ժամանակաշրջանի ընթացքում բանկային համակարգը ցուցաբերում է աճ բոլոր հաշվեկշռային ցուցանիշների և զոտ շահույթի մասով:
Աղյուսակ 2 ՀՀ բանկային համակարգի հիմնական ցուցանիշների աճը
| Ակտիվների աճ* |
1,6% |
0,6% |
-3,6% |
| Ավանդների աճ* |
0,5% |
3,1% |
0,2% |
| Վարկային ներդրումների աճ* |
2,2% |
4,1% |
-4,9% |
| Ժամանակաշրջանի զուտ շահույթի աճ** |
44,3% |
68,6% |
-55,9% |
* նախորդ տարվա վերջի նկատմամբ
** նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ
Աղյուսակից երևում է, որ 2017թ. վեց ամիսների ընթացքում ավանդները, վարկային ներդրումները և զուտ շահույթը ավելացել են համապատասխանաբար 0,5%, 2,2% և 44,3%: Վարկերի և ավանդների մասով պատկերը վատթարացել է 2016թ. համեմատ, ինչը չի կարելի ասել ընդհանուր ակտիվների մասով՝ 1,6% աճ 2017-ին 2016-ի 0,6% դիմաց: Ակտիվների աճի հիմնական գործոնը բանկերի թղթակցային հաշիվների, ինչպես նաև միմյանց նկատմամբ պարտավորությունների (օրինակ, ռեպո համաձայնագրերի գծով) աճն է:
Չնայած 2017թ. վեց ամիսների ընթացքում արձանագրված իրացվելիության անկմանը (Տե՜ս գծապատկեր), որը կարող է ունենալ կա՜մ սեզոնային բնույթ, կա՜մ էլ հանդիսանալ ակտիվների վերաբաշխման հետևանք, բանկերը դեռևս հնարավորություն ունեն գերազանցել 2016թ. ցուցանիշները:
Աղյուսակ 3 ՀՀ բանկերի որոշ ցուցանիշները և դրանց աճը
| Բանկ |
Ընդհանուր ակտիվներ, հազ. դրամ* |
Ընդհանուր կապիտալ, հազ. դրամ* |
Զուտշահույթ, հազ. դրամ* |
Ընդհանուրակտիվներիաճ 2017թ. Iկիսամյակում, % |
Ընդհանուրկապիտալիաճ 2017թ. Iկիսամյակում, % |
|
| 1 |
Ամերիաբանկ |
653 324 121 |
67 784 582 |
3 341 100 |
-9,18% |
5,26% |
| 2 |
Արդշինբանկ |
507 491 246 |
62 770 486 |
3 102 347 |
-7,46% |
-12,17% |
| 3 |
Հայբիզնեսբանկ |
458 634 403 |
37 864 499 |
862 224 |
13,41% |
2,91% |
| 4 |
ԱԿԲԱ-Կրեդի Ագրիկոլ բանկ |
317 694 979 |
58 698 603 |
2 728 105 |
12,15% |
3,72% |
| 5 |
Անելիք բանկ |
308 021 256 |
44 219 956 |
2 387 982 |
9,05% |
7,53% |
| 6 |
Ինեկոբանկ |
240 028 098 |
45 919 121 |
3 560 486 |
1,62% |
5,65% |
| 7 |
ՎՏԲ-Հայաստան բանկ |
227 107 873 |
29 898 461 |
-4 510 796 |
-2,39% |
-11,83% |
| 8 |
Կոնվերսբանկ |
217 338 330 |
34 067 891 |
1 498 187 |
13,79% |
5,87% |
| 9 |
Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան բանկ |
215 012 247 |
47 641 552 |
661 225 |
-0,07% |
1,35% |
| 10 |
Յունիբանկ |
194 846 699 |
35 272 430 |
146 922 |
5,10% |
1,23% |
| 11 |
Արարատբանկ |
191 587 220 |
34 114 832 |
808 257 |
-11,12% |
2,97% |
| 12 |
Արմսվիսբանկ |
148 677 901 |
31 080 178 |
2 038 283 |
14,15% |
8,33% |
| 13 |
Հայէկոնոմբանկ |
146 211 588 |
27 626 194 |
165 563 |
0,02% |
0,21% |
| 14 |
Արցախբանկ |
109 591 701 |
26 541 964 |
214 306 |
5,13% |
0,83% |
| 15 |
Պրոմեթեյ բանկ |
97 296 492 |
30 153 651 |
863 855 |
8,72% |
2,74% |
| 16 |
Բիբլոսբանկ |
73 989 713 |
22 705 788 |
622 875 |
15,27% |
3,79% |
| 17 |
Մելլաթ բանկ |
49 897 128 |
33 205 110 |
695 391 |
20,99% |
-1,39% |
| ԸՆԴԱՄԵՆԸ |
4 156 750 995 |
669 565 298 |
19 186 312 |
1,64% |
1,08% |
Բանկ Ընդհանուր ակտիվներ,
հազ. դրամ* Ընդհանուր կապիտալ, հազ. դրամ* Զուտ շահույթ, հազ. դրամ* Ընդհանուր ակտիվների աճ 2017թ. I կիսամյակում, % Ընդհանուր կապիտալի աճ 2017թ. I կիսամյակում, %
Վերջին ժամանակներում ՀՀ բանկային համակարգը զգալի ձևափոխվեց: Տեղի ունեցան բանկերի միաձուլումներ, որոնց հետևանքով շուկայի 21 մասնակցից մնացին 17-ը: Այնուամենայնիվ, արդեն ձևավորված բանկային համակարգի միանձնյա առաջատարն է Ամերիաբանկը, որը գերազանցում է մրցակիցներին հաշվեկշռային հիմնական ցուցանիշներով և ընթացիկ ժամանակաշրջանի շահույթով (Տե՜ս աղյուսակ 2): Մյուս առաջատարներն են՝ Արդշինբանկը, Հայբիզնեսբանկը, Ակբա-Կրեդի Ագրիկոլ բանկը: Հնգյակից դուրս են մնացել Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան և ՎՏԲ-Հայաստան բանկերը: 5 բանկերի մոտ նվազել են ակտիվները, 3 բանկերի մոտ՝ կապիտալը: Ընդհանուր առմամբ 17 բանկերից 16-ը ունեցել են շահույթ, իսկ միակ ՙանհաջողակը՚ ՎՏԲ-Հայաստան բանկն է 4,5 մլրդ. դրամ վնասով:
Այսօր արդեն վստահ կարելի է փաստել ՀՀ ԿԲ կողմից ձեռնարկած քայլերի դրական արդյունքների, բանկային համակարգի կայունացուման, ուժերի վերաբաշխման և շուկայի վերաձևավորման մասին: Այժմ խնդիրը կայանում է վարկային համարժեք ռեսուրսների գեներացման և պրոդուկտների ստեղծման մեջ: Բանկերն պետք է բոլոր ուժերը կենտրոնացնեն վարկավորման ակտիվացման վրա՝ օգտվելով կայուն փոխարժեքով ստեղծված հնարավորությունից:
Կայքում տեղ գտած հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է FinNews.am լրատվական-վերլուծական պորտալին։
Նյութերի մասնակի կամ ամբողջական մեջբերումը կամ օգտագործումը թույլատրվում է միայն ուղիղ հղման առկայության դեպքում։
Շնորհակալություն մեր աշխատանքը հարգելու համար։
Материал защищен авторским правом и охраняется законом



