Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ ենթախորհրդի նիստը, Օրակարգային հարցերի թվում են եղել գործատուի կողմից օրենքով սահմանված կարգով աշխատավարձը չվճարելու կամ չհաշվարկելու դեպքում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքով սահմանված պատասխանատվության վերանայման հնարավորությունները, օպցիոնի պայմանագրի հասկացության և դրա կիրառման հիմնական պայմանների սահմանումը, օպցիոնի պայմանագրերի համար իրավակարգավորող դաշտի ստեղծումը:
Նախարարությունից հայտնում են, որ քննարկվել են նաև վարժական հավաքների դեպքում պետության կողմից վճարվող գումարի և աշխատավարձի տարբերությունը գործատուի կողմից վճարվելու խնդրին առնչվող հարցեր:
Անդրադարձ է կատարվել նախորդ նիստի ընթացքում կայացված որոշումների կատարմանն ու ՓՄՁ ոլորտին մի քանի այլ հարցերի:
Материал защищен авторским правом и охраняется законом



