ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը կարծում է, որ ցանկացած թանգարանի մուտքի տոմսը չպետք է պակաս լինի 1000 դրամից, մշակույթը պետք է լինի հասանելի, բայց արժևորված:
Այս մասին ՀՀ ԿԳՄՍ նախարարն ասաց ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի քննարկմանն իր ելույթում:
Նախարարը նաև հայտնեց, որ այս տարվա մայիսի 1-ից մինչև 12 տարեկան երեխաների մուտքը նախարարության թանգարաններ կլինի անվճար, 12 տարեկանից բարձր երեխաների և ուսանողների համար կգործի տոմսի կես գին, մյուս սոցիալական խմբերի համար նույնպես կգործեն սոցիալական քաղաքականությունները: Սակայն նախարարը միաժամանակ կարծում է, որ տոմսի նվազագույն գինը չպետք է պակաս լինի 1000 դրամից:
Նա հայտնեց, որ էլեկտրոնային միասնական տոմսային համակարգի ներդրման փուլում են՝ հույս հայտնելով, որ հաջորդ տարի այն արդեն կգործի:
Материал защищен авторским правом и охраняется законом



