jkjhkjhkj

26-10-2023 15:09 673

Նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը հոկտեմբերի 24-ին Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի Աճանան բնակավայրում մասնակցել է «Առաջատար ֆերմայի» պաշտոնական բացման արարողությունը:

«Առաջատար ֆերման» հիմնվել է «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է նպաստել Սյունիքի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերում անասնապահությամբ զբաղվող համայնքների ներառական և կայուն գյուղատնտեսական աճին` ներքին և արտահանման շուկաներում մասնավոր հատվածի արտադրողականության և մրցունակության բարձրացման միջոցով։

Աշխեն Շիրվանյանն այցելել է նաև ծրագրի շրջանակներում Նորավան բնակավայրում հիմնված արոտային ենթակառուցվածքներ և Կապանում հիմնված անասնաբուժական կետ։

«Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագիրը ֆինանսավորվում է Ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ և իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից:

Материал защищен авторским правом и охраняется законом

Наиболее читаемые публикации