jkjhkjhkj

19-02-2024 10:25 753

Մեր երկրում պետական հաշվեկշռում գրանցված 4 հազար շենք կա: Դրանց մի մասը տասնյակ տարիներ չի օգտագործվել, իսկ հիմա առանց խոշոր ներդրման արդեն պիտանի չէ դրա համար:

2023-ն աննախադեպ է եղել պետական գույքի վաճառքի տեսանկյունից: Եթե, օրինակ, 2017-ին 800 մլն դրամի գործարք է եղել, ապա 2023-ին այդ թիվը հասել է 34, 9 մլրդ դրամի:

Օրենսդրական նոր կարգավորման արդյունքում համայնքներն իրենց տարածքում գտնվող պետական գույքի վաճառքից ավելի շատ գումար կստանան: Եթե մինչև հունվարի 1-ը վերադարձվում էր շենքերի վաճառքի արդյունքում ստացված գումարի 30 տոկոսը, այժմ հողի վաճառքից ևս համայնքը գումար կստանա:

Ակնկալվում է, որ սրանով տեմպ կհաղորդվի չօգտագործվող հողերի ու շենք-շինությունների վաճառքին: Համայնքի բնակիչներն իրենք շահագրգռված կլինեն ներդրումներ ներգրավել՝ ակնկալելով, որ ստացված գումարից համայնքում ավելի շատ կենսական հարցեր կլուծվեն:

Материал защищен авторским правом и охраняется законом

Наиболее читаемые публикации