Ֆինլանդիան դարձավ Եվրամիության առաջին երկիրը, որն ուրան արդյունահանեց: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Terrafame հանքարդյունաբերական ընկերությանը։
«Terrafame ընկերությունը սկսել է բնական ուրանի արդյունահանումը Սոտկամոյի իր արդյունաբերական տարածքում»,-հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։
Ակնկալվում է, որ հանքավայրը կհասնի իր նախագծային հզորություններին մինչև 2026 թվականը և իր գագաթնակետին արտադրությունը կկազմի տարեկան 200 տոննա: Հանքավայրի կառուցման և արտադրության մեկնարկի ներդրումները կազմել են 20 մլն եվրո։
Մինչ այս հայտնի էր դարձել, որ ուրանի արդյունահանող խոշորագույն ֆրանսիական Orano SA ընկերությունը կարող է կորցնել ուրանի արդյունահանման իրավունքն աշխարհի ամենամեծ հանքավայրերից մեկում՝ Նիգերի Իմուրարենում։
Բանն այն է, որ ընկերության առաջարկած դաշտի զարգացման ծրագիրը չի արդարացնում Նիգերի իշխանությունների սպասելիքները։
Материал защищен авторским правом и охраняется законом



