Թաիլանդը ձգտում է կրիպտոարժույթը ինտեգրել երկրի իրական տնտեսության մեջ, որպեսզի զբոսաշրջիկները կարողանան թվային ակտիվները կապել իրենց վարկային քարտերի հետ՝ գնումներ կատարելու համար։ Այս մասին հայտնել է «Nation» թերթը։
Թաիլանդի փոխվարչապետ և ֆինանսների նախարար Ֆիչայ Չունհավանայի խոսքով՝ թագավորության ֆինանսների նախարարությունն ուսումնասիրում է աշխարհում օգտագործվող մոդելները, որոնք թույլ են տալիս կրիպտոարժույթները կապել քարտերի հետ։
«Որոշ արտասահմանյան երկրներում արդեն հնարավոր է օգտագործել կրիպտոարժույթը գնումների համար՝ այն կապելով վարկային քարտերի հետ։ Երբ ինչ-որ բան է գնվում, վաճառողը վճարումը ստանում է տեղական արժույթով՝ հաճախ նույնիսկ չգիտակցելով, որ գնորդն օգտագործել է կրիպտոարժույթ։ Այս մոտեցումը կարող է անմիջապես կիրառվել Թաիլանդի համար»,-ասել է նա։
Ինչպես նշվում է հրատարակության մեջ, կառավարությունը նախատեսում է փոփոխություններ կատարել օրենքներում՝ կապիտալի շուկան թվային ակտիվների շուկայի հետ անխափան կապելու համար, որոնք ներկայումս կարգավորվում են առանձին իրավական նորմերով։ Այս առումով բանակցություններ են սկսվել Թաիլանդի բանկի հետ։
Материал защищен авторским правом и охраняется законом



