jkjhkjhkj

14-02-2023 15:26 764

Փետրվարի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դեվալին՝ դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

 

Զրուցակցիները գոհունակությամբ ընդգծել են, որ հայ-հնդկական բարեկամական հարաբերությունները վերջին շրջանում դինամիկ կերպով զարգանում են՝ ընդգրկելով համագործակցության լայն շրջանակ: Այս առումով ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է դեսպան Կիշան Դան Դեվալի ներդրած ջանքերը՝ երկու երկրների միջև փոխգործակցությունն առավել խորացնելու և երկկողմ օրակարգն ընդլայնելու նպատակով:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի:

Материал защищен авторским правом и охраняется законом

Наиболее читаемые публикации