ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին ու Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի ներկայացուցիչներին:
Հանդիպմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Ժաննա Անդրեասյանը, ողջունելով դեսպանին, կարևորել է երկու բարեկամական երկրների համագործակցությունը և վստահություն հայտնել, որ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացումը կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը և խորացմանը: ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ երկու երկրների միջև առկա է հարաբերությունների զարգացման մեծ ներուժ, և անհրաժեշտ է ստեղծել համագործակցության իրական դաշտ՝ անցնելով հստակ գործողությունների։
Նախարարը կարևորել է երկու երկրների միջև միջբուհական երկխոսության զարգացումը, որը կներառի համատեղ կրթական և գիտահետազոտական, ինչպես նաև ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրեր իրականացնելու հնարավորությունը:
Կողմերը քննարկել են համագործակցությունը բազմակողմ ձևաչափերով, մասնավորապես՝ բուհերի խրախուսումը Erasmus+ ծրագրերի շրջանակում համատեղ հայտերը ներկայացնելու համար: Ընդգծվել է, որ այսօրինակ փոխգործակցությունը կնպաստի երկու պետությունների բուհերի միջազգայնացման գործընթացի կատարելագործմանը և բարձրագույն կրթության ոլորտում կայուն զարգացման ապահովմանը:
ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդն իր հերթին նշել է, որ հատկապես կրթության ոլորտում համագործակցությունը կարևոր ուղղություններից է:
Դեսպանը տեղեկացրել է, որ Էստոնիայի կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում ինչպես բարձրագույն և հետբուհական կրթության, այնպես էլ հանրակրթության ոլորտներին, նաև նշել՝ Էստոնիայի Հանրապետությունում հանրակրթության ոլորտում կիրառվում է միջառարկայական մոդելը, որը թույլ է տալիս երեխաներին ընտրել իրենց մասնագիտությունը դեռևս հանրակրթության մակարդակում:
Ռինա Կալյուրանդը տեղեկացրել է, որ էստոնական մոդելը Եվրոպայում լավագույններից է, և տեղայնացման նպատակով փորձարկվում է նաև այլ երկրների դպրոցներում:
«ՀՀ կառավարությունը կարևորում է կրթական բարեփոխումները, ներկայում փորձարկվում են Հանրակրթության նոր չափորոշիչները, և այդ նպատակով ՀՀ բոլոր դպրոցներում ստեղծվում են լաբորատոր ենթակառուցվածքներ, որը կարող է լավ նախադրյալ լինել բնագիտական ուղղությամբ կրթության որակի և արդյունավետության բարելավման համար։ Մեզ համար կարևոր է քննարկել և հասկանալ այլ երկրների լավագույն փորձը, որը կարող է օգտակար լինել պետական չափորոշչով նախանշված վերջնարդյունքը ձևավորելու տեսանկյունից»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:
Նախարար Ժաննա Անդրեասյանը նաև պատրաստակամություն է հայտնել ներկայացնել հայաստանյան փորձը՝ նշելով, որ Հայաստանում որակյալ կրթական ծառայություններ է մատուցվում նաև ոչ ֆորմալ կրթությամբ՝ առանձնացնելով «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների գործունեությունը:
Նախարարը նշել է, որ գիտության ոլորտում նույնպես համագործակցությունը խորանում է, մասնավորապես փաստելով՝ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն ձեռնարկել է քայլերը և կապեր է հաստատել Էստոնիայի հետազոտությունների խորհրդի հետ՝ գիտության ոլորտի բարեփոխումների, գիտական կազմակերպությունների ֆինանսավորման մեխանիզմների արդյունավետության բարձրացման, գիտական նախագծերի փորձաքննության և մի շարք այլ ոլորտներում փորձի փոխանակման ծրագրեր իրականացնելու առաջարկությամբ:
Անդրադառնալով մշակույթի ոլորտին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ երկու երկրների միջև արդյունավետ
Երկուստեք քննարկել են փոխհամագործակցության ծրագրերի իրականացման հնարավորությունը նաև սպորտի և երիտասարդության բնագավառներում:
Материал защищен авторским правом и охраняется законом



