jkjhkjhkj

08-06-2023 18:14 29579
Հայ գործարարների ասոցիացիան անցկացրել է իր ներդրումային նախագծերի առաջին փակ հանդիպումը, որին ներկա էր վերջին 2 տարվա ընթացքում Buissup ծրագրի շրջանակում ներդրում ստացած 14 ընկերություն:  

Հայ գործարարների ասոցիացիան ներկայացրել է համագործակցության արդյունքում առավել զգալի հաջողությունների հասած մի շարք ընկերությունների.
QaylTech ընկերությունն իրականացրել է միջազգային շուկա մուտք գործելու լայնածավալ ռազմավարություն։ Առաջատար վերականգնողական կենտրոններից մեկի հետ համատեղ Մոսկվայում բացվել է QaylTech-ի առաջին շոուրումը, որտեղ այժմ ներկայացված են իրենց կողմից ստեղծված նորարարական սարքավորումները։

Հայ նկարիչների աշխատանքներով շարֆեր ստեղծող Արտույտ բրենդն այս մեկ տարվա ընթացքում ձեռք է բերել համաշխարհային ճանաչելիություն։ Արտույտն ընդլայնել է իր տեսականին եւ մուտք գործել Միացյալ Նահանգների եւ Ղազախստանի շուկաներ։ Վերջերս բացվել է նաեւ բրենդի խանութ-սրահը։
Text'nPayMe նորարական ֆինանսական ստեղնաշարը այս երկու տարվա ինտենսիվ աշխատանքի արդյունքում ինտեգրման պայմանավորվածություն է ձեռք բերել երկու խոշոր բանկի հետ եւ շուտով մուտք կգործի հայկական եւ միջազգային շուկաներ։ Ընկերությունն ընդգրկվել է նաեւ աշխարհի ամենամեծ ստարտափ աքսելերատոր՝ 500 Global-ի անդամների շարքում։
Group 404 ստարտափը, որը մոդելավորել է 3 նորարական տարբեր ուղղվածության սարքավորում, այժմ կառուցում է դրանց պրոտոտիպերը եւ մշակում շուկա մուտք գործելու ռազմավարությունը։

Հայ գործարարների ասոցիացիայի ներդրումային գործունեությունը իրականացվում է «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ։


Материал защищен авторским правом и охраняется законом

Наиболее читаемые публикации