
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այսօրվա որոշումով Արմեն Ալավերդյանն ազատվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Արմեն Ալավերդյանը 1991-1992 թթ. աշխատել է ՀՀ Հարկային պետական տեսչությունում՝ որպես վերլուծության բաժնի պետ, 1992-1993 թթ.՝ նույն տեսչության մեթոդաբանության վարչության պետի տեղակալ, 1993-1994 թթ.՝ մեթոդաբանության վարչության պետ, 1995-1999 թթ.՝ Հարկային պետական տեսչության պետի տեղակալ։
1999թ. նշանակվել է ՊԵԿ նախարարի տեղակալ, 2000թ.՝ Հարկային պետական ծառայության պետի տեղակալ:
2008թ. սեպտեմբերի 11-ից զբաղեցնում է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնը:
Սկզբնաղբյուրը՝ http://www.banks.am/am/news/newsfeed/12838/
Материал защищен авторским правом и охраняется законом



