
Նոյեմբերի 11-ին Մոսկվայում ամփոփվել են Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) «Եվրասիական ինտեգրացիան եւ զարգացումը. XXI դար» միջազգային երկրորդ ստեղծագործական բաց մրցույթի արդյունքները, որին մասնակցել են ԵԱՏՄ անդամ երկրների լրագրողները:
Մրցույթի շրջանակում Banks.am-ի թղթակից Սիրանուշ Սիմոնյանի հարցազրույցը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի (նախարար) անդամ Կարինե Մինասյանի հետ՝ «ԵԱՏՄ թվային տարածքը ՀՀ-ի համար նոր հեռանկարներ կբացի» խորագրով, հաղթել է «Լավագույն հրապարակում ինտերնետ մամուլում» անվանակարգում:
«Լավագույն հրապարակում տպագիր մամուլում» անվանակարգում հաղթել է Աշոտ Արամյանը` Голос Армении թերթից:
Մրցանակներ են շնորհվել չորս անվանակարգերում`«Լավագույն թեմատիկ աշխատանք», «Լավագույն հրապարակում տպագիր մամուլում», «Լավագույն հրապարակում ինտերնետ մամուլում», «Լավագույն հեռուստատեսային սյուժետ»: Յուրաքանչյուր անվանակարգում հաղթող է ճանաչվել երեք մասնակից:
Մրցույթին ընդհանուր առմամբ ներկայացվել է ավելի քան 185 աշխատանք, ինչը կրկնակի գերազանցում էր անցած տարվա հայտերի թիվը:
Կազմակերպիչների խոսքով` ներկայացված նյութերն առանձնանում էին որակյալ բովանդակությամբ, ինչպես նաեւ եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիայի հարցի խոր ուսումնասիրությամբ:
Սկզբնաղբյուրը՝ http://www.banks.am/am/news/newsfeed/12899/
Материал защищен авторским правом и охраняется законом


