jkjhkjhkj

14-11-2016 17:59 2371

ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ-ի Գործադիր տնօրեն Վաղինակ Սարոյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը, հաշվի առնելով անցյալ տարի իր կողմից թողարկված պարտատոմսերի արդյունավետությունը և պահանջարկը, որոշել է այս տարվա նոյեմբերի 24-ին թողարկել նոր պարտատոմսեր, որոնց թողարկումը և տեղաբաշխումն իրականացնելու է «ՌԵՆԵՍԱ» ներդրումային ընկերությունը: Վաղինակ Սարոյանը նշեց, որ պարտատոմսերի թողարկումն առավել ժամանակակից և քաղաքակիրթ այլընտրանք է ավանդներին և վերջիններիս համեմատ ապահովում է առավել գրավիչ տոկոսադրույք:

-Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք գնահատում պարտատոմսերի թողարկման կարևորությունը և արդյունավետությունը:

-Ֆինանսական շուկայում կան մի շարք գործիքներ, որոնք ազատ դրամական միջոցները ավելի ճիշտ տնօրինելու և դրանցից եկամուտ ստանալու միջոց են հանդիսանում, դրանցից են՝ ավանդները, պարտատոմսերը և այլն: Արտասահմանյան շուկայում մեծամասնությունը վաղուց արդեն հասկացել է, որ միայն ավանդին նախապատվություն տալը աբսուրդ է, և ֆինանսական շուկայում կան առավել առաջադեմ այլընտրանքներ, որոնց թվին են պատկանում պարտատոմսերը, բաժնետոմսերը և այլ արժեթղթեր: Նույնը փորձում ենք աստիճանաբար իրականացնել նաև Հայաստանում: Բավականին երկար ժամանակ է, ինչ Հայաստանում կա կորպորատիվ պարտատոմսեր թողարկելու փորձը՝ որպես այլընտրանք ավանդներին:

-Որո՞նք են պարտատոմսերի առավելությունները ավանդների նկատմամբ:

-Պարտատոմսերն ունեն մի շարք առավելություններ. նախ ամենակարևորը՝ ժամկետային ավանդի դեպքում պայմանագիրը ժամկետից շուտ խզելիս, տոկոսադրույքներն ամբողջությամբ չեն վճարվում և կատարվում է տոկոսադրույքների վերահաշվարկ, իսկ պարտատոմսերի դեպքում անկախ դրանց մարման ժամկետից, ստանում եք վաճառքի օրվա դրությամբ կուտակված ձեր եկամուտը, ինչպես նաև որպես լրացուցիչ եկամտի աղբյուր կարող է լինել պարտատոմսերի գնի թանկացումը՝ պահանջարկի մեծացման հաշվին: Որպես առավելություն կարելի է նշել նաև, որ պարտատոմսերն իրացվելի ակտիվներ են և կարելի է ցանկացած ժամանակ դրանք վաճառել:

-Հայտնի է, որ անցյալ տարի «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ-ն թողարկել է պարտատոմսեր, որոնց տեղաբաշխումն իրականացրել է «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ-ն, ինչպիսի՞ արդյունքներ են եղել այդ թողարկումից:

-Մինչ այդ ֆինանսական կառույցներից պարտատոմսեր թողարկել էին հիմնականում որոշ բանկեր, իսկ «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ-ն մասնավոր կապիտալով առաջին ֆինանսական ոչ բանկ կազմակերպությունն էր, որ թողարկեց պարտատոմսեր: Պարտատոմսերի առաջին թողարկումը և տեղաբաշխումն իրականացվեց 2015 թվականի նոյեմբերի 17-ին՝ 1 միլիոն ԱՄՆ դոլար և 100 միլիոն ՀՀ դրամ ծավալներով՝ համապատասխանաբար 9,5% և 14,5% տարեկան եկամտաբերությամբ: Թողարկման և տեղաբաշխման արդյունքներն արդեն գոհացուցիչ էին. դոլարային պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը կազմել է 122%, իսկ դրամայինի նկատմամբ՝ 161%: Յուրաքանչյուր թողարկված պարտատոմսի կայացված լինելու փաստը ապացուցում են երկրորդային շուկայում դրանով կատարված գործարքների ծավալները: Վերջին մեկ տարվա ընթացքում դոլարային պարտատոմսերով իրականացվել են մոտ 510 հազ. ԱՄՆ դոլարի առք և վաճառքի գործարքներ, իսկ դրամային թղթերով՝ մոտ 5 միլիոն ՀՀ դրամի չափով: Ողջունելի է նաև այն, որ բացի ֆինանսական ոլորտի ներկայացուցիչներից, պարտատոմսեր ձեռքբերողների մեջ մեծ թիվ էին կազմում նաև տվյալ ոլորտի հետ կապ չունեցող անձինք: Նշեմ նաև, որ նշված դրամային պարտատոմսերն այս տարի արդեն հաջողությամբ կմարվեն:

-Ի՞նչ պայմաններով է իրականացվելու նոր պարտատոմսերի թողարկումը:

- «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ-ի նոր պարտատոմսերի թողարկումը և տեղաբաշխումը տեղի կունենա սույն թվականի նոյեմբերի 24-ին՝ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայի տեղաբաշխման հարթակում: Կտեղաբաշխվեն 1 միլիոն ԱՄՆ դոլար և 200 միլիոն ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային պարտատոմսեր՝ համապատասխանաբար 9% և 14 % տարեկան եկամտաբերությամբ: Տեղաբաշխումից հետո պարտատոմսերը կցուցակվեն «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում, իսկ «ՌԵՆԵՍԱ» ներդրումային ընկերությունը հանդես կգա որպես շուկա ստեղծող, այսինքն յուրաքանչյուր աշխատանքային օր վերջինս կկատարի «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» վարկային կազմակերպության թողարկած պարտատոմսերի երկկողմանի գնանշում՝ առք ու վաճառքի: Թողարկվող թղթերի նկատմամբ կա բավականին մեծ հետաքրքրվածություն ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց կողմից: Պարտատոմսեր ձեռք բերել ցանկացողները կարող են դիմել բանկերին կամ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայի անդամ ներդրումային ընկերություններին, որոնք իրենց համար առաջնային տեղաբաշխման ժամանակ ձեռք կբերեն որոշակի քանակությամբ պարտատոմսեր: Պարտատոմսերի թողարկումը «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ-ի կողմից ֆինանսական գործիքի օգտագործմամբ միջոցների ներգրավում է, իսկ մեր կողմից, որպես թողարկման և տեղաբաշխման կազմակերպիչ, այն ֆինանսական շուկայի ակտիվացման նպատակ է հետապնդում:

-Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված Հայաստանում տվյալ շուկայի նկատմամբ մարդկանց պասիվությունը, արդյոք այն կապո՞ւմ եք վստահության պակասի, ռիսկերի հետ, և արդյոք պարտատոմսերի թողարկումն ապագային միտված քայլ եք համարում:

- Յուրաքանչյուր անձ ինքն է որոշում իր միջոցների տնօրինման ձևը: Շատ մարդիկ գերադասում են ավանդ ներդնել և պասիվ ձևով եկամուտ ստանալ, սակայն որոշ մարդիկ, լսելով և շահագրգռվելով առաջարկվող տոկոսներով, աստիճանաբար ակտիվություն են ցուցաբերում պարտատոմսերի ձեռքբերման հարցում: Միշտ համարել եմ և շարունակում եմ համարել պարտատոմսերի թողարկումը որպես ավելի քաղաքակիրթ և ժամանակակից ֆինանսական ներդրման ուղի: Եթե համադրեմ 2007 թվականի հետ, երբ թողարկումների քանակը բավականին քիչ էր՝ մոտ 3-5 թողարկում, ապա հիմա այն կազմում է մոտ 20-25 թողարկում: Այնպես որ, ծավալային և քանակական աճի միտումն ակնհայտ է: Բացի դրանից՝ իրենց հաշիվներում տեսնելով արժեթղթերի առկայության մասին տեղեկատվությունը, ինչպես նաև ստանալով հաշվետվություններ արժեթղթերի գների վերաբերյալ, բորսայի կայքում տեսնելով այդ օրվա ընթացքում տեղի ունեցած գործարքների գները և ծավալները՝ մարդկանց մոտ վստահության զգացում է առաջանում: Այդ գործընթացում բավականին մեծ դեր ունի նաև տեղեկատվությունը. այստեղ կարելի է նշել ԶԼՄ-ների դերը, որոնց կողմից կատարված ճիշտ ու համակողմանի լուսաբանումները կարող են մեծացնել նման գործիքների վերաբերյալ մարդկանց տեղեկացվածության և իմացության աստիճանը: Այս ամենի արդյունքում ակնհայտորեն աճում է տվյալ ֆինանսական գործիքներից օգտվող մարդկանց թիվը:

-Իսկ ինչպե՞ս եք գնահատում թողարկվող պարտատոմսերի երաշխավորությունը:

- Պարտատոմսերի թողարկման հարցում մեծ նշանակություն ունի թողարկողի ֆինանսական կայուն վիճակը. այս առումով կարող ենք նշել, որ թողարկող ընկերությունը՝ «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ-ն, լինելով ֆինանսական կառույց, մշտական վերահսկվում է ոլորտը կարգավորող մարմնի՝ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից, և իր գործունեության ողջ ընթացքում պահպանել է վերջինիս սահմանած նորմատիվների սահմանաչափերը, մշտապես աշխատել է շահույթով և ունի բավականին բարձր ֆինանսական ցուցանիշներ: Ինչպես նաև պարտատոմսերի թողարկման գործընթացները մշտապես գտնվում են ՀՀ Կենտրոնական բանկի և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայի անընդհատ վերահսկողության տակ:

 

Սկզբնաղբյուրը՝  http://www.tert.am/am/news/2016/11/14/avandner/2192332

Материал защищен авторским правом и охраняется законом

Для комментирования пожалуйста авторизируйтесь


Наиболее читаемые публикации