![]()
Հայտնի են դարձել Մադրիդի «Ռեալ» ակումբի պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի և մարզահագուստ ու մարզակոշիկ արտադրող ամերիկյան Nike ընկերության միջև կնքված պայմանագրի մանրամասները, գրում է բրիտանական Sunday Times-ը:
Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ 31-ամյա հարձակվողը «ցմահ պայմանագիր» է կնքել Nike-ի հետ, որի պայմանների համաձայն՝ կկարողանա աշխատել ավելի քան 1 միլիարդ դոլար:
Պորտուգալացին դարձել է պատմության մեջ երրորդ մարզիկը, որը Nike-ի հետ նման պայմանագիր է կնքել: Առաջին մարզիկը եղել է ամերիկացի բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը: Nike-ն ակնկալում է, որ Ռոնալդուն կդառնա է՛լ ավելի նշանակալի բրենդ, քան Ջորդանը: 2015 թվականին ամերիկացի բասկետբոլիստ, «Քլիվլենդի» առաջատար Լեբրոն Ջեյմսը նույնպես ընկերության հետ ցմահ պայմանագիր է կնքել:
Ռոնալդուն ընկերության հետ համագործակցում է 2003 թվականից:
Սկզբնաղբյուրը՝ http://www.tert.am/am/news/2016/11/14/nike-ronaldo/2192217
Материал защищен авторским правом и охраняется законом


