![]()
Ռուսական Վնեշէկոնոմբանկի փոխնախագահ Անդրեյ Կլեպաչը նավթի գնաճ է կանխատեսում, ըստ որի մինչև 2030 թվականը նավթի գինը կհասնի 90 դոլարի` մեկ բարելի դիմաց: Այս մասին փորձագետը հայտնել է ТАСС գործակալությանը տված հարցազրույցում:
«Բազմաթիվ կանխատեսումներ կան, սակայն մենք եզրակացություն ենք անում նրանից, որ էական նավթի գների բարձրացման պոտենցիալ կա, որը բավականին զգալի է: Դա համապատասխանում է կանխատեսումներին: Եթե հիմա նավթի մեկ բարելի արժեքը կազմում է 43-44 դոլար, ապա այն 50 դոլարի աճ կգրանցի 2030-ին` հասնելով 90 դոլարի մեկ բարելի դիմաց», - ասել է Կլեպաչը:
Բացի դրանից՝ վերջինս նշել է, որ չնայած այլընտրանքային էներգետիկայի զարգացման բոլոր կանխատեսումներին` «արդյունահանման ծավալների մեծացման և գազի արտահանման զգալի պոտենցիալ կա, հատկապես` արևելյան ուղղությամբ»: Ըստ աղբյուրի՝ պարզաբանման արևելյան առաջատար ուղղություն է համարվում Չինաստանը:
Սկզբնաղբյուրը՝ http://www.tert.am/am/news/2016/11/18/oil-price/2197356
Материал защищен авторским правом и охраняется законом


