jkjhkjhkj

24-11-2016 15:50 1711

112436153314_5.jpg

 

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում լրացում է կատարել պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկում` նրանում ներառելով նաեւ ոստիկանության կողմից մատուցվող ծառայությունները:


Փաստաթղթերի տրամադրման համար կգործի «մեկ պատուհան»-ի սկզբունքը:

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի փոխանցմամբ` միասնական օպերատորներին կփոխանցվեն ներկայում բացառապես ոստիկանության կողմից իրականցվող գործառույթները, ինչպես օրինակ՝ տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի փոխարեն նոր վկայականի տրամադրում, կորած հաշվառման վկայագրի փոխարեն նոր վկայագրի հատկացման կամ մաշված հաշվառման վկայագրի փոխանակում, մաշված, անընթեռնելի դարձած հաշվառման համարանիշերի փոխարեն տառերի ու թվերի նույն հավաքածուն պարունակող նոր համարանիշերի տրամադրում, տրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային վկայագրի տրամադրում:

«Նպատակ ունենալով հեռու բնակվող կամ գտնվող անձանց ազատել լրացուցիչ դժվարություններից` կապված ֆինանսական միջոցների եւ ժամանակի ծախսման հետ, սույն նախագծով առաջարկվում է ընդլայնել օպերատորների կողմից մատուցվող ծառայությունների ցանկը եւ նրանց վերապահել նաեւ ոստիկանության կողմից մատուցվող մի շարք ծառայություններ»,- ասել է Արփինե Հովհաննիսյանը:

Նոյեմբերի 18-ից սկսած` ՀայՓոստը, Արդշինբանկը, Ամերիաբանկն ու Կոնվերս Բանկը ստանձնել են պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթները եւ իրենց սպասարկման գրասենյակներում քաղաքացիներին կարող են տրամադրել անշարժ եւ շարժական գույքի գրանցման, իրավաբանական անձանց գրանցման, քաղաքացիական ակտերի գրանցման վերաբերյալ փաստաթղթեր:

 

Սկզբնաղբյուրը՝ http://www.banks.am/am/news/newsfeed/12964/

Материал защищен авторским правом и охраняется законом

Для комментирования пожалуйста авторизируйтесь


Наиболее читаемые публикации