ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ քաղաքաշինության նախարարության վերակազմավորման ընթացքում տարընթերցումներից խուսափելու նպատակով «օպտիմալացում» բառը պետք է փոխարինել «կտրում-կրճատում»-ով:
«Գնում ենք ՊՈԱԿ-ների կրճատման ճանապարհով՝ հրաժարվելով անհասկանալի գործառույթներից»,- ասել է Կարեն Կարապետյանը: Նա քաղաքաշինության պետական կոմիտեի ղեկավար Նարեկ Սարգսյանին հանձնարարել է հնգօրյա ժամկետում զեկուցել կրճատումների հստակ տվյալների մասին:
Կառավարությունն այսօր հաստատել է «ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու նախագիծը, դրա կանոնադրությունն ու կառուցվածքը:
Материал защищен авторским правом и охраняется законом


