jkjhkjhkj

13-10-2016 16:43 2040

 

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է «Հիդրո Կորպորացիա»-ի կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում հարկային արտոնություն տրամադրել ընկերությանը:


Մասնավորապես, ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը եւ նյութերը կազատվեն ներմուծման մաքսատուրքից:

Էլեկտրաէներգիայի արտադրության համար ընկերությունը կառուցել է 9950 կվտ/ժ դրվածքային հզորությամբ եւ 9500 կմ երկարությամբ խողովակաշարով փոքր ՀԷԿ Արգիչի գետի վրա:

ՓՀԷԿ-ի շահագործման ծրագրով նախատեսված է արտադրել 30,5 մլն կվտ/ժ տարեկան էլեկտրաէներգիա, որը «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի, ստացված լիցենզիայի եւ դրան համապատասխան կնքված պայմանագրի ուժով կարող է վաճառվել միայն ՀՀ տարածքում`համապատասխան օպերատորին` «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ին:

Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն շուրջ 870 մլն դրամ:

«Արգիչի» ՓՀԷԿ-ի կառուցման եւ շահագործման նպատակով ներդրումների ծավալը կազմում է 4,15 մլրդ դրամ, որի մի մասն իրականացվել է սեփական միջոցների, իսկ հիմնական ծավալը` վարկային միջոցների հաշվին:

Ծրագրի ընթացքում կստեղծվի 25 աշխատատեղ՝ 90 հազ. դրամ միջին աշխատավարձով։

Материал защищен авторским правом и охраняется законом

Для комментирования пожалуйста авторизируйтесь


Наиболее читаемые публикации