
Կոնվերս Բանկը սեպտեմբերի 19-20-ը Ֆրանկֆուրտում մասնակցել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Առեւտրի խթանման ծրագրի միջազգային գործարար համաժողովին:
«Առեւտրի ֆինանսավորման ամենամյա գործարար համաժողովում Կոնվերս Բանկը հանդես է եկել ոչ միայն որպես ակտիվ մասնակից, այլեւ միջոցառման հովանավոր»,- ասված է բանկի՝ այսօր տարածած հաղորդագրությունում:
Գործարար համաժողովի շուրջ 180 մասնակիցները քննարկել են ՎԶԵԲ-ի մասնակից երկրներում առեւտրի ֆինանսավորման զարգացման վերջին միտումները եւ զարգացման հեռանկարները՝ ֆինանսական շուկաների անկայունության պայմաններում, ինչպես նաեւ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի պահանջներին համահունչ միասնական տեղեկատվական հարթակ ստեղծելու հնարավորությունը:
Միջոցառման մասնակիցները կարեւորել են առեւտրի ֆինանսավորման զարգացման վրա նոր «Մետաքսի ճանապարհ» նախագծի ազդեցությունը:
Կոնվերս Բանկում հիշեցրել են, որ ՎԶԵԲ-ի հետ համագործակցում են 2008-ից եւ ներկայում նրա հիմնական գործընկերներից են Հայաստանում:
«2016-ին բանկն արժանացել է ՎԶԵԲ-ի «Տարվա գործարք՝ սոցիալական ներգործություն» մրցանակին, ինչը վկայում է համատեղ ծրագրերում նորարարական մեխանիզմների օգտագործման արդյունավետության մասին»,- ընդգծել են բանկում:
Материал защищен авторским правом и охраняется законом


