jkjhkjhkj

22-02-2023 14:42 814

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը փետրվարի 22-ին ընդունել է ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինին:

Արմեն Գրիգորյանը շնորհավորել է ԱՄՆ նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման:

Դեսպան Քվինը կարևորել է տնտեսության ոլորտում երկկողմ հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան երկկողմ օրակարգի զարգացման ուղղությամբ՝ կարևորելով ժողովրդավարությունը՝ որպես տարբեր ուղղություններով համագործակցությունը խթանող գործոն:

Материал защищен авторским правом и охраняется законом

Наиболее читаемые публикации