jkjhkjhkj

30-11--0001 04:00 1483

Հայաստանի սպառողական շուկայում 2017թ. ապրիլին մարտի համեմատ արձանագրվել է 1 տոկոս գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.9 տոկոս գնաճով: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից` սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի (ներառյալ ալկոհոլային խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 1.8%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների գներն ու ծառայությունների սակագները՝ համապատասխանաբար 0.3% և 0.2%-ով: 2017թ. ապրիլին 2016թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 2.4 տոկոսով, այդ թվում, սննդամթերքինը և ոչ ալկոհոլային խմիչքներինը (ներառյալ ալկոհոլային խմիչք և ծխախոտ)՝ 6.7%: Ոչ պարենային ապրանքների գները նվազել են 1,1 տոկոսով, իսկ ծառայությունների սակագներինը՝ 1,3 տոկոսով: Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Վանաձորում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 1.1%-ով:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր