30-11--0001 04:00
2692

Ինչպես հայտնում է lenta.ru [1]-ն, հղում անելով բուլղարական կարգավորչի կայքին, Oberthur Fiduciaire SAS համատեղ բուլղարաֆրանսիական ընկերությունը, որի բաժնետերը ԲԺԲ-ն է, հաստատել է անվտանգության և տեխնոլոգիական չափանիշների համապատասխանությունը: Ընկերությունն ապացուցել է նաև, որ կարող է իր աշխատողների համար աշխատանքի հարմարավետ պայմաններ և բնապահպանության օրենսդրության պահպանում ապահովել:
Ընկերությունը ստեղծվել է 2013 թվականին: Դրա աշխատողների թիվը գերազանցում է 200-ը, իսկ միջազգային շուկայի համար թողարկած թղթադրամների ծավալն ավելացել է 60 միլիոնից մինչև 1 միլիարդ հատ:
Ավելի վաղ` ապրիլին, շրջանառության մեջ է դրվել 50 եվրո անվանական արժեքով թղթադրամ, որի վրա եվրոպական արժույթի անունը գրված է եղել կիրիլիկ տառատեսակով: Թղթադրամը ներկայացվել է նախորդ տարվա հուլիսին: Կիրիլիկ տառատեսակի օգտագործումը պայմանավորված է Բուլղարիայի` եվրագոտուն անդամակցելու հետ:
Ենթադրվում է, որ անցումային ժամանակահատվածի ընթացքում Բուլղարդիան իր ազգային արժույթի` լևի ֆիքսված փոխանակման փոխարժեք է պահպանելու:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



