jkjhkjhkj

22-06-2017 16:20 2446

kar 1

 

ՀՀ խորհրդարանը ձայների 64 կողմ և 31 դեմ հարաբերակցությամբ ընդունել է կառավարության 2017- 2022 թվականների նոր ծրագիրը:
ՀՀԿ և ՀՅԴ խմբակցություններն իրենց ելույթում կառավարության ծրագիրն անվանել են իրատեսական, լավատեսական և պրագմատիկ, իսկ ընդդիմադիր խմբակցությունների անդամներն այն ենթարկել են սուր քննադատության:
Իր եզրափակիչ խոսքում վարչապետը Կարեն Կարապետյանը, մասնավորապես, ընդգծել է, որ ծրագիրը մշակելիս կառավարությունը համագործակցել է ոչ միայն տեղական, այլև նաև միջազգային փորձագետների հետ:
Նշենք, որ փաստաթուղթը նախատեսում է նաև գործազրկության 12% կրճատում, զուգահեռաբար բարձրացնելով զբաղվածության մակարդակը և աշխատավարձերը, անվանական աշխատավարձն ավելացնելով 25%: Զբոսաշրջության զարգացման արդյունքում նախատեսվում է ավելացնել Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը մինչև 3 միլիոն մեկ տարվա ընթացքում: ՀՀ կառավարության նպատակն է համախառն արտադրանքի առնվազն 5% տարեկան աճ ապահովել գյուղատնտեսության ոլորտում:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր