jkjhkjhkj

05-08-2017 11:48 2792

5

 

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեմ ընդունված պատժամիջոցների նոր օրենքը որևէ կերպ ուղղված չէ Ռուսաստանի հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի դեմ, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում նշել է Ատլանտյան խորհրդի վերլուծաբան, դեսպան Ջոն Հերբսթը: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի տնտեսության անխուսափելի անկումը, որը կհետևի նոր պատժամիջոցների կիրառմանը, կարող է անուղղակիորեն անդրադառնալ նաեւ Հայաստանի վրա.

«Հնարավոր են չնախատեսված բացասական հետեւանքներ Հայաստանի, Ղազախստանի եւ ԵԱՏՄ մյուս անդամների համար, եւ դա ցավալի է»:

Քաղաքագետ Գուորգ Մելիքյանի խոսքով, Հայաստանը չափազանց ամուր է կապված Ռուսաստանի տնտեսության հետ եւ ռուսական տնտեսության անկման բացասական ազդեցությունն անխուսափելի է.

«Հայաստանի վրա դա կունենա ուղղակի ազդեցություն, խոսքը ե՛ւ տրանսֆերտների մասին է, ե՛ւ՝ ներմուծման խնդիրների մասին»:

Պենտագոնի նախկին վերլուծաբան, Ամերիկյան ձեռնարկատիրության ինստիտուտի ավագ փորձագետ Մայքլ Ռուբինը հիշեցնում է, որ պատժամիջոցները հիմնականում վերաբերում են Ռուսաստանի նավթարդյունաբերական ոլորտին և ուղղակի Հայաստանին չեն կարող վնասել:

Լարվածության պատճառով Ռուսաստանը կարող է նաև պահանջել իր հետ մի դաշինքում գտնվող երկրներից սահմանափակել կապերը Արևմուտքի հետ:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր