jkjhkjhkj

08-08-2017 15:04 2528

wb 1

 

Համաշխարհային Բանկի The 2017 Global RIA Awards մրցանակաբաշխության ընթացքում Հայաստանը 162 երկների շարքում ճանաչվել է <<Տարվա ազդեցիկ կարգավորման ազդեցության գնահատում>> անվանակարգի հաղթողը:

Լրագրողների հետ զրույցում Համաշխարհային Բանկի Հանրային հատվածի ավագ մասնագետ Դավիթ Մելիքյանը նշեց, որ այս հաղթանակը համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության վերջին տարիների համագործակցության հիման վրա է:


«Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Եղիազարյանն էլ շեշտեց, որ իրենց ներկայացրած ու հաղթած ծրագիրը բավականին լուրջ ու հզոր գործիք է, որի օգնությամբ կառավարությունը փորձում է բավականին հզոր որոշումներ ընդունել: Նրա կարծիքով՝ այսօր Կառավարությունն ինտենսիվ գնում է իրենց ներկայացրած համակարգի ներդրման ճանապարհով:

«Այս հաղթանակը, եթե համեմատեմ սպորտի հետ, կասեմ, որ եղել է աշխարհի չեմպիոնատ, մենք էլ ոսկե մեդալ ենք վերցրել: Հաղթանակը մեզ համար անակնկալ էր, մասնակցում էր 160 երկիր, որոնք պետք է ներկայացնեին կարգավորման ազդեցության նոր ծրագիր: Մեր ծրագիրը բավականին հզոր գործիք է, որի օգնությամբ Կառավարությունը փորձում է հիմնավորված որոշումներ ընդունել, այսինքն՝ հասկանալ, թե իր այս կամ այն որոշումն ինչի՞ վրա է ազդում, ի՞նչ հետևանք կունենա, ի՞նչ արժե այդ որոշումն այն մարդկանց համար, որոնք պարտավոր են այն կատարել, արդյո՞ք դա է ճիշտ որոշումը, թե՞ կան այլ տարբերակներ»,- մանրամասնեց Եղիազարյանը:

«Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրենի տեղակալ Հեղինե Մանուկյանն էլ նկատեց, որ մրցույթից հետո իրենք ուսումնասիրել են այլ պետությունների աշխատանքը և նկատել, որ այլոց մոտ բացակայում է համապատասխան ստուգատեսները: Մանուկյանը ներկայացրեց, որ մրցույթին հիմնականում մասնակցում էին երկներ Եվրոպայից, Ասիայից, Հարավային Ամերիկայից և Աֆրիկայից:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր