jkjhkjhkj

09-08-2017 14:19 2582

trans 1

 

Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով կատարված դրամական փոխանցումները 2017 թ.–ի հունվար-հունիս ամիսներին կազմել է 724,7 մլն դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ, ավելի է 16,4%–ով կամ 102,2 մլն դոլարով։

Ըստ Կենտրոնական Բանկի տվյալների` միաժամանակ, Հայաստան դրամական փոխանցումների հոսքը հունիսին կազմել է 147,5 մլն դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 9,1%–ով։

Ընդ որում, Ռուսաստանից Հայաստան կատարած դրամական փոխանցումները 2017 թ.- ի 6 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամնակահատվածի համեմատ աճել են մոտ 15,5%–ով, կազմելով 408,6 մլն դոլար։ Իսկ հանրապետությունից Ռուսաստան կատարած փոխանցումների ծավալը կազմել է 178,5 մլն դոլար` աճելով 6,2%–ով:

Հայաստանից արտերկիր կատարված փոխանցումների ընդհանուր ծավալը կազմել է մոտ 442,4 մլն դոլար` 2016 թ.-ի հունվար-հունիսի 368,3 մլն դոլորի համեմատ։ Այսպիսով, փոխանցումների զուտ ներհոսքը հաշվետու ժամանակահատվածում կազմել է մոտ 282,2 մլն դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 254,1 մլն դոլարի փոխարեն։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր