jkjhkjhkj

10-08-2017 12:38 2518

5 4

 

ՎՏԲ-Հայաստան Բանկը միացել է EarlyOne հերթերի հեռավար կառավարման համակարգին՝ հեշտացնելով հաճախորդների սպասարկման գործընթացն ու արագությունը:

Բանկում նշել են, որ սպասարկվելու համար հաճախորդներն այսուհետ կարող են նախապես EarlyOne հավելվածի միջոցով հերթ զբաղեցնել և սպասարկվել իրենց կողմից ընտրած մասնաճյուղում, ընտրված ժամին՝ առանց հերթում սպասելու:

Ըստ բանկի հաղորդագրության` նոր ծառայությունը ոչ միայն զգալիորեն կխնայի հաճախորդների ժամանակը, այլեւ ավելի հարմարավետ կդարձնի բանկի մասնաճյուղեր այցելությունները: EarlyOne ծառայությանը միանալու համար հաճախորդին անհրաժեշտ է ներբեռնել EarlyOne բջջային հավելվածը AppStore/PlayMarket-ից, ընտրել ՎՏԲ-Հայաստան Բանկ կոճակը, այնուհետ՝ ընտրել նախընտրելի մասնաճյուղը, ամսաթիվը, ժամը և զբաղեցնել հերթ՝ հավելվածի միջոցով ավտոմատ ստանալով կտրոնի համար: Մոտենալով մասնաճյուղ` հաճախորդը պետք է ընտրի հերթերի կառավարման համակարգի էկրանին «Բջջային կտրոնի հաստատում» կոճակը, մուտքագրի հավելվածով նախապես իր համար ձևավորված կտրոնի համարը և ընտրված ժամին համակարգը կկանչի հաճախորդին սպասարկման:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր