jkjhkjhkj

19-08-2017 10:51 2646

IMG 1645

 

Սոչիի օդանավակայանում Հայաստանից տեղափոխված 280 կգ քաշով ձկան առգրավման դեպքի մասին ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքի ներսում գտնվող օդանավակայանների միջև բեռնափոխադրումներ և/կամ ուղևորափոխադրումներ իրականացնելու համար մաքսային որևէ գործառնություն իրականացնելու անհրաժեշտություն չկա:

Պատճառն այն է, որ 2015 թվականի հունվարի 2-ից ՀՀ, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ մյուս երկրների միջազգայինԱ օդանավակայաններում վերացվել է մաքսային հսկողությունն օդային այն ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների նկատմամբ, որոնք տեղի են ունենում անմիջականորեն ՀՀ և ԵԱՏՄ անդամ պետությունների միջև: Հետևաբար, խնդրո առարկա 280 կգ քաշով ձուկը, ՀՀ-ից օդային ճանապարհով ՌԴ տեղափոխվելիս, մաքսային ձևակերպումների կամ հսկողության ենթակա չի եղել: Տվյալ դեպքում ոչ թե մաքսային, այլ՝ անասնաբուժական հսկողության խնեիր է, որի իրականացումը դուրս է ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավասությունների շրջանակից:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր