jkjhkjhkj

26-08-2017 13:11 4489

IMG 1684

 

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ շարունակում է ընդլայնել ոչ ֆինանսական պրոդուկտների շրջանակում ՓՄՁ ներկայացուցիչների համար իրականցվող բիզնես դասընթացների թեմատիկ ընդգրկումը և աշխարհագրությունը:

Բանկի մամուլի հաղորդագրության համաձայն, հերթական երկօրյա բիզնես դասընթացները տեղի ունեցան Սյունիքի մարզի Գորիս քաղաքում և ներառեցին տուրիզմի զարգացմանն ուղղված և նոր ներդրված «Հյուրանոցային ծառայությունների մարքեթինգ», «Հոգատարություն հյուրերի նկատմամբ», «Մոտիվացիա և կադրերի պահպանում», «Հյուրանոցային ծառայությունների վաճառք» թեմաները:


Դասընթացներին մասնակցեց Սյունիքի մարզի փոքր և միջին ձեռնարկությունների շուրջ 15 ներկայացուցիչ: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից մինչ օրս կազմակերպված 53 դասընթացներին մասնակցել են ավելի քան 650 ՓՄՁ ներկայացուցիչներ շուրջ 400 կազմակերպություններից:


«Դասընթացները վարում են բանկի միջին և ավագ օղակի ղեկավար աշխատակիցներ՝ ներկայացնելով արդյունավետ կառավարմանը և մարքեթինգին վերաբերող թեմաներ: Մասնակից կազմակերպությունների գործունեության ոլորտները ներառում են ծառայությունները, առևտուրը, արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը»,– նշվում է հաղորդման մեջ։


«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր