jkjhkjhkj

28-08-2017 15:36 3068

1

 

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը այցելել է «Սյունիք ֆուդ» ընկերության արտադրամասի շինհրապարակ՝ ծանոթանալու ներդրումային ծրագրի իրականացման ընթացքին։

Ըստ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի, այստեղ ընթանում են պահածոների արտադրության կազմակերպման համար գործարանի հիմնադրման աշխատանքները։ Նախարարին տեղեկացրել են, որ շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին, և արտադրամասը շուտով կգործարկվի։ Ծրագրի ընթացքում նախատեսվում է ստեղծել մոտ 20 հիմնական աշխատատեղ և մոտ 210 սեզոնային աշխատատեղ։ Արտադրանքի մոտ 60%-ն նախատեսվում է արտահանել ԵԱՏՄ անդամ-երկրներ, Վրաստան, ԵՄ, ԱՄՆ։

ՀՀ կառավարության որոշմամբ ընկերությունն ազատվել է ներմուծվող սարքավորումների և հումքի մաքսատուրքից և ստացել ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետի երկարաձգման թույլտվություն:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր