05-09-2017 15:44
1548
Ռուսաստանից արտասահմանյան զբոսաշրջային ուղևորությունների թվով Հայաստանը առաջատար 3 տասնյակում է:Ռուսական «ՏուրՍտատ» գործակալության տվյալների համաձայն, 2017 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ը Ռուսաստանից արտագնա զբոսաշրջային ուղևորությունների վիճակագրությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանից արտասահման ուղևորությունները չոր տարվա ընթացքում առաջին անգամ ավելացել են գրեթե մեկ երրորդով:
Մասնավորապես, Ռուսաստանից Հայաստան արտագնա զբոսաշրջային ուղևորությունների թիվն ավելացել է 37% ՝ մինչև 171 հազար, իսկ Ռուսաստանից արտագնա զբոսաշրջային ուղեւորությունների ընդհանուր թիվը կազմել է 17 միլիոն:
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում օտարերկրյա քաղաքացիների Հայաստան ուղևորությունների ընդհանուր թիվը գերազանցել է 1.3 մլն, ինչը 24,3% ավելի է տարեկան ցուցանիշից: Հայաստանի տարածք մուտքերի թվով առաջատար եռյակում են Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի քաղաքացիները:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



