06-09-2017 12:58
2366
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն hեռահար բանկային ծառայություններից օգտվողների համար ներդրել է նոր` ABB Telegram BOT հավելվածը, որը հնարավորություն է տալիս սմարթֆոնների և պլանշետների միջոցով ստանալ տեղեկատվություն հաշիվների և այլ ծառայությունների վերաբերյալ: ABB Telegram BOT-ը Բանկի հատուկ էջն է ՏԵԼԵԳՐԱՄ մեսենջերում (Telegram messenger), որտեղ ավտոմատ մշակվում և ակնթարթորեն տրամադրվում է տեղեկատվություն ընթացիկ հաշիվների մնացորդների, Բանկի մոտակա մասնաճյուղերի և բանկոմատների հասցեների, արտարժույթի փոխարժեքների (նաև ըստ ՀՀ բանկերի), ավանդային պայմանների, ակցիաների և հատուկ առաջարկների վերաբերյալ:
ABB Telegram BOT հավելվածից օգտվելու համար անհրաժեշտ է.
Ներբեռնել անվճար Տելեգրամ մեսենջեր (Telegram) հավելվածը Ձեր սմարթֆոնի, պլանշետի կամ համակարգչի մեջ, գրանցել Ձեր հեռախոսի համարը,
Chats բաժնում ստեղծել նոր հաղորդագրություն,
Փնտրման դաշտում լրացնել @abbminibot և ընտրել այն,
Էկրանին կհայտնվի ողջույնի խոսք և ABB BOT-ով աշխատանքը սկսելու համար անհրաժեշտ է սեղմել Start հրահանգը,
Հաշիվների մնացորդներըը դիտելու համար անհրաժեշտ է մուտքագրել գաղտնագիրը, որը տրամադրվում է Բանկում: Այս գործառույթը ակտիվացնելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.
ուղարկել Ձեր հեռախոսահամարը՝ ընտրելով «ուղարկել հեռախոսահամարը» հրահանգը,
մուտքագրել գաղտնագիրը
գաղտնագիրը ճիշտ լրացնելու դեպքում ընտրել «Ընթացիկ հաշիվների մնացորդներ» հրահանգը,
Առանց գաղտնագիրը մուտքագրելու հնարավոր չէ դիտել հաշիվների մնացորդները և Ձեր էկրանին կհայտնվի հետևյալ հաղորդագրությունը «Սխալ Գաղտնագիր - Գաղտնագիրը ճշտելու համար դիմեք «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ մոտակա մասնաճյուղ»:
Արտարժույթի փոխարժեքների, բանկի մոտակա մասնաճյուղերի, բանկոմատների, ավանդների պայմանների և ակցիաների վերաբերյալ տեղեկատվություն կարող է ստանալ ցանկացած անձ և պարտադիր չէ լինել Բանկի հաճախորդ: Նշված տեղեկատվությունը հնարավոր է ստանալ առանց գաղտնագիրը մուտքագրելու:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից այս հավելվածի գործարկումը հերթական քայլ է հաճախորդներին 24 ժամ հասանելի լինելու համար:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



