06-09-2017 15:02
2817
ՎՏԲ-Հայաստան Բանկը վճարովի հիմունքներով սովորող ուսանողներին առաջարկում է թեթևացնել ֆինանսական բեռը և ստանալ ցածր տոկոսադրույքով ուսանողական
վարկ։ Ուսանողներին տրվում է բացառիկ հնարավորություն ուսման ընթացքում
վճարել միայն վարկի տոկոսները, իսկ վարկի հիմնական պարտքի մարման մասին հոգ
տանել արդեն բարձրագույն կրթության մասին դիպլոմներ ստանալուց հետո: Բացի
այդ, գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողների համար գործում է ավելի
ցածր տոկոսադրույք:
Ուսանողական վարկերը տրամադրվում են ՀՀ պետական և պետական հավատարմագիր
ունեցող շուրջ 60 ուսումնական հաստատությունների բակալավրիատում և
մագիստրատուրայում ուսման վարձերը վճարելու նպատակով:
Ուսանողական վարկ կարող են ստանալ 16 տարեկանը լրացած ՀՀ քաղաքացի և
ռեզիդենտ հանդիսացող անձինք: Վարկը տրամադրվում է միայն ուսանողի ծնողի
կամ խնամակալի/հոգաբարձուի երաշխավորությամբ: Վարկը ստանալու համար
վարկառուի (ուսանողի) մոտ եկամտի առկայություն չի պահանջվում, բավական է
միայն ուսանողի ծնողի կամ խնամակալի/հոգաբարձուի մոտ եկամուտների
առկայություն: Իսկ այն դեպքում, երբ ուսանողի ծնողի կամ
խնամակալի/հոգաբարձուի անբավարարության դեպքում եկամուտները բավարար չէն
կամ ընդհանրապես բացակայում են, հնարավոր է համավարկառուի ներգրավումը:
Վարկի տրամադրման մասին որոշումը Բանկը կայացնում է առավելագույնը 2
աշխատանքային օրում:
Վարկի հիմնական պայմաններ.
• Արժույթ՝ ՀՀ դրամ
• Տարեկան տոկոսադրույք՝10%, գերազանցիկների համար՝ 9%
• Վարկի առավելագույն ժամկետ՝ ուսուցման ժամկետը + 6 տարի (10-ից ոչ
ավելի)
• Մեկ ուսումնական տարվա համար առավելագույն գումար՝ 450 000 ՀՀ դրամ
• Ուսուցման ողջ ժամկետի համար առավելագույն գումար՝ 1 800 000 ՀՀ դրամ
• Միջնորդավճարներ չեն գանձվում
Ուսումնական հաստատությունների, որոնց վարձավճարները կարելի է իրականացնել
ՎՏԲ-Հայաստան Բանկի ուսանողական վարկի միջոցով, ցուցակին ծանոթանալու և
հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարելի է այցելել Բանկի
www.vtb.am պաշտոնական կայք կամ զանգահարել Բանկի միասնական Տեղեկատվական
ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



