jkjhkjhkj

27-09-2017 21:05 3170

w

 

Սեպտեմբերի 28-ին տուրիզմի միջազգային օրն է:

ՄԱԿ-ի հրապարակած տվյալների համաձայն, վերջին 60 տարիներին տուրիզմի ոլորտն ընդարձակվել է ու աճել: Այսօր ոլորտը համարվում է ամենաարագ զարգացողը: 1950 թվականին զբոսաշրջիկների թիվը կազմել է 25 մլն, իսկ 2015-ին 1.2 մլրդ:


2015-ին ԱՄՆ-ին զբոսաշրջությունը բերել է 1.26 տրիլիոն դոլարի եկամուտ: Համաշխարհային ՀՆԱ-ի կազմում տուրիզմին բաժին է ընկնում 10 տոկոսը: Երկրանգնդում աշխատունակ տարիքի 10 մարդուց մեկը հենց այս ոլորտում է ներգրաված:


Զբոսաշրջության միջազգային գործակալության կանխատեսումներով մինչև 2030 թվականը տարեկան նախատեսվում է 3.3 տոկոս աճ: Դա պայմանավորված է լինելու նաև հանգստի իրավունքի իրացմամբ, որը սահմանված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչկագրում:

Տուրիզմի միջազգային օրը Հայաստանում համընկել է ապագա զբոսավարների պարգևատրման հետ: ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող <<Իմ Հայաստան>> ծրագրի պատասխանատուները մոտ 2 ամիս ինտերակտիվ դասընթացներ են անցկացրել Սյունիքի, Վայոց Ձորի և Լոռու մարզի երիտասարդ զբոսավարների համար: <<Հայ զբոսավարների գիլդիայի>> հետ անցկացվող միջոցառմանը մարզային 31 զբոսավար ստացել է մասնագիտական հավատարմագիր:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր