jkjhkjhkj

13-11-2017 14:11 2481

4769DBD3 D55B 4C00 9B69 6C64AB8354CC

 

ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի գլխավորությամբ կայաց է եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի նիստը, որին մասնակցել են բիզնեսի շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Քննարկվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին առնչվող հարցերի լայն շրջանակ: ՊԵԿ նախագահը կարևորել է տնտեսվարողների հարկային կարգապահության ամրապնդումը՝ այդ հարցում ընդգծելով հասարակության յուրաքանչյուր անդամի դերակատարումը: «Մենք շարունակելու ենք հետևողականորեն պայքարել տնտեսվարողների և մեր աշխատակիցների շրջանում նկատվող արատավոր երևույթների դեմ: Ակնկալում ենք հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների օժանդակությունը»: Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով ՊԵԿ-ն առանցքային է համարում օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցների կանխարգելիչ նշանակության ամրապնդումը` այդ թվում ՀԴՄ-ների կիրառման մասով: Պատասխանատվության խստացումը զուգակցվելու է խախտումների արձանագրման մեխանիզմների կատարելագործմամբ: Տուգանքները կիրառվելու են այն պարագայում, երբ դրանք կզուգակցվեն տեսանկարահանմամբ: Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է նաև խստացնել հաշվարկային փաստաթղթեր դուրս չգրելու դեպքերի պատասխանատվությունը: Ծավալված ակտիվ երկխոսության ընթացքում ՊԵԿ նախագահը պատրաստակամություն է հայտնել ընդունել բիզնեսի շահերը ներկայացնող կազմակերպությունների կողմից հնչեցված մի շարք կառուցողական առաջարկներ:
Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանի խոսքով՝ խորհուրդը խնդիրների բացահայտման և գույքագրման հարթակ է: Քննարկումներին հաջորդում է ՊԵԿ նախագահի միջնորդությամբ աշխատանքային խմբերի ստեղծումը՝ վարչարարության և քաղաքականության ոլորտի տարբեր խնդիրներին լուծում տալու նպատակով:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր