jkjhkjhkj

27-11-2017 11:47 2814

04ABEDEB 7504 46F6 9BBA 52BD53C62198

 

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի համաձայն, որը ստորագրվել է նոյեմբերի 24-ին Բրյուսելում, հայկական կոնյակի արտադրողներին հնարավորություն կտա Եվրամիությունում ևս 25 տարի իրենց արտադրանքը ներկայացնել որպես «հայկական կոնյակ»: Այդ մասին հայտնում է РБК-ն:

Փաստաթղթում նշվում է, որ «կոնյակ» անունը ֆրանսիական պաշտպանված աշխարհագրական անուն է, սակայն Երևանի հետ համաձայնագիրը ենթադրում է, որ առաջիկա 25 տարիների ընթացքում, հայ արտադրողները կկարողանան օգտագործել «կոնյակ» անունը և արտահանել այն նույն պայմաններով և նույն անունով, ինչպես հիմա:

Ըստ աղբյուրի՝ Եվրամիությունը Հայաստանին կտրամադրի նաև տեխնիկական և ֆինանսական օգնություն, որպեսզի հայ արտադրողներն աստիճանաբար հրաժարվեն «կոնյակ» անունից՝ փոխարինելով այն «բրենդի»-ով:

Նշվում է նաև, որ ԵՄ-ն կավելացնի Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնությունը՝ 2017-2020 թթ-ին տրամադրելով մոտ 160 մլն եվրո:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր