
Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հունվարի 8-ից 12-ն ընկած ժամանակահատվածում, ծավալները նախորդ շաբաթվա համեմատ նվազել են 0.3%:
Ավելին, շաբաթվա ընթացքում գործարքներ տեղի են ունեցել է ամեն օր, իսկ ամենախոշոր գործարքները`երկուշաբթի և երեքշաբթի օրերին:
Դրան զուգահեռ, արտարժույթի ներբանկային շուկայում դոլարի և ռուբլու գործարքների նկատմամբ հետաքրքրությունը նվազեց, իսկ եվրոյով գործարքներում արձանագրվեց տարաբնույթ դինամիկա, որտեղ հետաքրքրությունը մեծացավ առքի գործարքներում: Դատարկ էր նաև բորսայական շուկան: Արդյունքում, 2018 թվականի առաջին աշխատանքային շաբաթվա ընթացքում դոլարի նկատմամբ դրամն սկսեց ամրապնդվել 483 դրամ / դոլար մակարդակում, եվրոյի նկատմամբ թուլացավ մինչև
582 դրամ / եվրո մակարդակ, իսկ ռուբլին շարունակեց արժեզրկումը մինչև 8.5 դրամ / ռուբլի:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայության, արժույթի միջբանկային շուկայում հունվարի 8-ից հունվարի 12-ը գործարքների ծավալը կազմել է 18,950 մլն.դոլար, 485,09 դրամ / դոլար միջին կշռված փոխարժեքով, իսկ առավելագույն ծավալը` երկուշաբթի և երեքշաբթի, համապատասխանաբար կազմելով 6.6 մլն դոլար և 7 մլն.դոլար:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



