jkjhkjhkj

25-01-2018 11:15 2604

E0CF8087 1C97 429A AAF6 79381C2D15BD

 

Ամերիկյան Apple կորպորացիան ծրագրում է 2018 թվականին դադարեցնել իր MacBook Air ուլտրաբուքի վաճառքը։

Apple-ն անցած տարի էլեկտրոնիկայի բաղադրիչ մասեր արտադրող GIS-ից պատվիրել է 13 դյույմանոց հեղուկ-բյուրեղյա պանելների մեծ խմբաքանակ։ Ներկայումս ընկերությունը Apple-ին մատակարարում է ամիսը մոտ 300 հազար պանել, իսկ տարեվերջին այդ ցուցանիշը պետք է աճի առնվազն կրկնակի։

The Sun-ի վերլուծաբանների կարծիքով՝ 13 դյույմանոց դիսփլեյների մատակարարումները նշանակում են, որ Apple-ը կհրաժարվի իր ուլտրաբուքի արտադրությունից՝ հօգուտ նոր նոթբուքի։

Սպասվում է, որ նոր բյուջետային մոդելը հատկանիշներով մոտ կլինի հնին, սակայն դրա արժեքը չի գերազանցի 1000 դոլարը։ Թողարկման հստակ ամսաթիվն ու արժեքը դեռևս հայտնի չեն։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր