jkjhkjhkj

26-01-2018 11:09 2798

sublj

 

ՀՀ կառավարությունը պատրաստվում է դիզելային վառելիքի սակագների բարձրացման սուբսիդավորման ծրագիր:

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշեց, որ սկսբում կառավարությունը չէր նախատեսում սուբսիդավորել դիզելային վառելիքի թանկացման սակագինը: Սակայն մի շարք սոցիալական նշանակության ապրանքների գների վրա դիզելային վառելիքի թանկացման ազդեցությունը մեղմելու նպատակով, գյուղատնտեսության նախարարությունը ՀՀ նախագահի հանձնարարականների հիման վրա կատարեց շուկայի համապատասխան վերլուծություն: Արդյունքում որոշվեց ֆերմերների համար մշակել դիզելային վառելիքի սուբսիդավորման ծրագիր: «Սուբսիդավորման մեխանիզմները և չափերը հստակցեվում են, ինչի մասին մենք կտեղեկացնենք ավելի ուշ», - հայտարարել է Իգնատի Առաքելյանը:

Միևնույն ժամանակ, ըստ նախարարի, կարվի ամեն ինչ, որպեսզի պահպանվի դիզելային վառելիքի արժեքը նախկին`380 դրամի մակարդակում, հունվարի 1-ից սահմանված`440 դրամի փոխարեն: «Այս փուլում մենք ակնկալում ենք դիզելային վառելիքի շուկայական գների կայունացում: Անհրաժեշտ է նաև հստակցնել նաև կառավարության ռեսուրսները, որպեսզի պատշաճ կերպով կազմակերպվի սուբսիդավորման գորչծընթացը», - եզրափակել է նախարարը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր