jkjhkjhkj

01-02-2018 11:09 2061

5B4C868E 7976 48C0 B838 25B723C8462E

 

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականը վերաբերում էր արգելանքի հետևանքով մաքսազերծման խոչընդոտների վերացմանը:

Վարչապետի խոսքով՝ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում վերհանվել են ապրանքների մաքսազերծման խափանման դեպքեր, որոնք պայմանավորված են եղել ֆիզիկական կամ իրավաբանական անձի գույքի վրա արգելանքի առկայությամբ։

«Նշվածի արդյունքում սահմանափակվում է մաքսազերծման գործընթացը և անձանց ապրանքի օգտագործման կամ տնօրինման հնարավորությունը»«- նշեց նա։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Կարեն Կարապետյանը հանձնարարեց Արդարադատության նախարարին և Պետական եկամուտների կոմիտեի նախագահին 20- օրյա ժամկետում համատեղ մշակել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել անձի գույքի կամ դրամական միջոցների արգելանքի առկայության դեպքում ապրանքների մաքսազերծման խոչընդոտների վերացմանն ուղղված առաջարկություններ:

«Իրականում, անհասկանալի է, եթե մարդը ապրանք է ներմուծում Հայաստան և ունի արգելանք իր հաշվի վրա, ինչո՞ւ ենք մենք իրեն այդ հարցում սահմանափակում, եթե դա է հնարավորությունը նույն այդ պարտավորությունը կատարելու համար: Համենայնդեպս, նայեք, կարծում եմ, այնտեղ խնդիր ունենք», - ասաց նա:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր