jkjhkjhkj

03-02-2018 12:49 11603

euro4567888

 

2017 թվականի հունվարի 29-ից փետրվարի 2-ը Հայաստանի արժույթի միջբանկային շուկայում նախորդ շաբաթվա համեմատ գործարքները կրճատվել են 38.1%, նախորդ շաբաթվա 0.5% անկումցի հետո: Ընդ որում շաբաթվա ընթացքում միայն ուրբաթ օրը գործարքներ չեն կատաարվել, իսկ ամենամեծ ծավալները գրանցվել են հինգշաբթի և երեքշաբթի օրերին: Դրան զուգահեռ, արտարժույթի ներբանկային շուկայում ակտիվացրել են դոլարով և եվրոյով գործարքները, նվազեցնելով ռուբլու նկատմամբ հետաքրքրությունը: Իսկ արտարժույթի բորսայական հարթակը շարունակում է լռել:

Արդյունքում, դրամն սկսեց թուլանալ դոլարի նկատմամբ` 480.5-ից մինչև 481,5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի նկատմամբ`599.5-ից մինչև 601.5 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուբլու նկատմամբ կանգնեց 8,6 դրամ 1 ռուբլի մակարդակում:

Ըստ Կենտրոնական բանկի մամուլի ծառայության` Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հունվարի 29-ից փետրվարի 2-ը ներառական իրականացված գործարքների ծավալը կազմել է 6.5 մլն դոլար, 480.86 դրամ / դոլար միջին կշռված փոխարժեքով (նախորդ շաբաթ`480,77 դրամ /դոլար), ընդ որում, առավելագույնը ծավալներն արձանագրվել հինգշաբթի և ուրբաթ օրերին, համապատասխանաբար կազմելով`2.2 մլն դոլար և 2 մլն.դոլար: Դրան զուգահեռ, ներբանկային շուկայում դոլարի առքի տրենդը 0.6% անկումը փոխարինեց 11% աճով, իսկ վաճառքի գծով աճը`15.8% -ից մինչև 16.6%: Եվրոյի գնման դինամիկան նույնպես փոխվել է`41% անկումից մինչև 53.8% աճ, իսկ վաճառքի գծով աճը`18,3% -ից մինչև 45.1%: Ռուբլու գործարքներում առքի գծով գործարքների ծավալը 18% աճից հետո գրանցել է 30% անկում, իսկ վաճառքի գծով անկումը`1.3% -ից մինչև 17%:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր